17:28 15 օգոստոսի, 2012ԱՄՆ-ում 30-րդ Օլիմպիական խաղերի հեռարձակումներին հետեւել է 219 միլիոն հեռուստադիտող, ինչ ռեկորդային ցուցանիշ է ամերիկյան հեռուստատեսության համար, հայտնել է NBC հեռուստատեսային ցանցը։
2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի հեռուստալսարանն ԱՄՆ-ում կազմել էր 215 միլիոն մարդ։
Կաբելային հեռուստաալիքներով եւ ինտերնետում NBC-ն ունեցել է 5535 ժամ օլիմպիական եթեր։
ԱՄՆ-ի տարածքում Խաղերը հեռարձակելու բացառիկ իրավունքը NBC-ն գնել է 1,18 միլիարդ դոլարով, հաղորդում է championat.com-ը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.