21:12  ,  20 դեկտեմբերի, 2018

NBA-ում թարմացվել է 3 միավորանոց նետումների ռեկորդը

«Հյուսթոնը» սահմանել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 3 միավորանոց նետումների ռեկորդ:

«Վաշինգտոնի» դեմ կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում «Հյուսթոնի» բասկետբոլիստները կատարել են 3 միավորանոց 26 դիպուկ նետում (55 փորձից):

Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր «Քլիվլենդին», որը 2016-ին գրանցել է 25 դիպուկ նետում:

Այդ խաղում «Հյուսթոնն» առավելության էր հասել 136:118 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս