Մադրիդի «Ռեալը» ցանկանում է վերադարձնել թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, որն օրեր առաջ հեռացվել էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից»:
El Pais-ի համաձայն՝ Արքայական ակումբը կապ է հաստատել պորտուգալացի մասնագետի հետ: «Ռեալը» մտադիր է Մոուրինյոյին թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել հուլիսի 1-ից հետո, որպեսզի 5 միլիոն եվրո փոխհատուցում չվճարի «Մանչեսթեր Յունայթեդին»: Մարզիչին խոստացվել է լիազորություն տրանսֆերների հարցում եւ տարեկան 20 միլիոն եվրո մաքուր եկամուտ: Մոուրինյոն դեռ չի պատասխանել առաջարկին:
Հիշեցնենք, որ 55-ամյա Մոուրինյոն «Ռեալում» աշխատել է 2010-2013-ը: Նա անգլիական ակումբը գլխավորում էր 2016 թվականից: Այդ ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճել է Անգլիայի Սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը եւ Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը: Պորտուգալացի մասնագետի պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2020 թվականի հուլիսը:
Մինչեւ այս մրցաշրջանի ավարտը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել է նորվեգացի մասնագետ Ուլե-Գունար Սուլշերը, որը մանչեսթերյան ակումբում խաղացել է 1996-2007-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:57 , 17 հոկտեմբերի
12:41 , 17 հոկտեմբերի
09:11 , 17 հոկտեմբերի
00:30 , 17 հոկտեմբերի
23:05 , 16 հոկտեմբերի
16:22 , 16 հոկտեմբերի
14:35 , 16 հոկտեմբերի
13:11 , 16 հոկտեմբերի
12:24 , 16 հոկտեմբերի 
11:39 , 16 հոկտեմբերի