12:31  ,  19 դեկտեմբերի, 2018

Մարկոս Պիզելին մտադիր է մնալ «Ակտոբեում»

Ղազախական «Ակտոբեի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիին խոսել է ապագայի մասին:

«Պայմանագրիս ժամկետը լրացել է այս տարվա դեկտեմբերի 1-ին: Ունեմ մտադրություն շարունակել աշխատել այստեղ, սակայն դա կախված է միայն ակումբից, որը պետք է լուծի խնդիրները ինձ պահպանելու համար: Սակայն մենք կապի մեջ ենք»,- 34-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sports.kz-ն:

Հիշեցնենք, որ Մարկոս Պիզելին շարունակում է վերականգնվել ծնկի ծանր վնասվածքից, որը նա հոկտեմբերի 16-ին ստացել էր Մակեդոնիայի հավաքականի դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում (4:0):

Ղազախստանի ավարտված առաջնությունում (33 տուր) Մարկոսը 24 խաղում դարձել էր դարձել 18 գոլի հեղինակ եւ ճանաչվել մրցաշարջանի լավագույն ֆուտբոլիստ, ռմբարկու ու գոլի հեղինակ: Պիզելին առաջին տեղը գրավեց նաեւ «գոլ+փոխանցում» հաշվարկով՝ դառնալով 9 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում