14:07  ,  18 դեկտեմբերի, 2018

Գեւորգ Ղազարյանը վնասվածք է ստացել (ֆոտո)

«Շավիշի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը վնասվածք է ստացել «Մորեյրենսի» դեմ ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության 13-րդ տուրի խաղում: Այդ մասին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հայտնել է Ինստագրամում՝ տեղադրելով լուսանկարներ:

Այդ խաղում «Շավիշը» տնային պարտություն էր կրել 1:2 հաշվով, իսկ Գեւորգ Ղազարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման եւ դարձել գոլային փոխանցման հեղինակ։ «Շավիշը» 7 միավորով վերջին՝ 18-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում