14:07 18 դեկտեմբերի, 2018«Շավիշի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը վնասվածք է ստացել «Մորեյրենսի» դեմ ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության 13-րդ տուրի խաղում: Այդ մասին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հայտնել է Ինստագրամում՝ տեղադրելով լուսանկարներ:
Այդ խաղում «Շավիշը» տնային պարտություն էր կրել 1:2 հաշվով, իսկ Գեւորգ Ղազարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման եւ դարձել գոլային փոխանցման հեղինակ։ «Շավիշը» 7 միավորով վերջին՝ 18-րդ տեղում է:


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.