14:11  ,  15 օգոստոսի, 2012

Օլիմպիական մեդալակիրները որոշել են ամուսնանալ Լոնդոնի Խաղերի ժամանակ

Օլիմպիական խաղերի մեդալակիրներ, ռուսաստանցի լողորդներ Սերգեյ Ֆեսիկովն ու Անաստասիա Զուեւան որոշել են ամուսնանալ: Ֆեսկովը 22-ամյա Անաստասիային ամուսնական առաջարկ է արել Լոնդոնում կայացած 30-րդ Օլիմպիական խաղերի ժամանակ:

Ֆեսիկովի մտադրության մասին իմացել է Զուեւայի մարզիչ Նատալիա Կոզլովան: Նրանք որոշել էին, որ լողորդն ամուսնական առաջարկ կանի մրցումներից հետո: Սակայն Սերգեյը ավալի վաղ է առաջարկություն արել, ինչից հետո Անաստասիան արծաթե մեդալ է նվաճել Լոնդոնի Խաղերի 200 մետր թիկնալողում, գրում է «Взгляд»-ը:

Հիշեցնենք, որ լողի Ռուսաստանի հավաքականը 30-րդ Օլիմպիական խաղերում նվաճեց երկու արծաթե եւ երկու բրոնզե մեդալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում