22:42  ,  3 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Ամերիկացիները շարունակում են գերիշխել լողում

ԱՄՆ-ի ներկայացուցիչ Միսի Ֆրանկլինը ոսկե մեդալ նվաճեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի լողի մրցումներում:

Թիկնալողի 200 մետրում ամերիկուհին գրանցեց 2:04.06 արդյունքը՝ սահմանելով աշխարհի ռեկորդ: Ռուսաստանցի Անաստասիա Զուեւան զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ ամերիկուհի Էլիզաբեթ Բեյսլին բաժին հասավ բրոնզե մեդալը:

30-րդ Օլիմպիական խաղեր

Կանայք, թիկնալող, 200 մետր

1. Միսի Ֆրանկլին (ԱՄՆ) - 2:04.06 (աշխարհի ռեկորդ)

2. Անաստասիա Զուեւա (Ռուսաստան) -  2:05.92

3. Էլիզաբեթ Բեյսլ (ԱՄՆ) - 2:06.55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով