11:14  ,  15 դեկտեմբերի, 2018

Լեոն Հարթը ծանր է Իբրահիմ Ցուրովից

Գերմանիայում Աուգսբուրգ քաղաքում կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBC Asia չեմպիոնական գոտու համար առաջիկա մենամարտի մասնակիցների՝ Հայաստանը ներկայացնող Լեոն Հարթի եւ ռուսաստանցի Իբրահիմ Ցուրովի կշռման արարողությունը: Բռնցքամարտիկների մենամարտը տեղի է ունենալու դեկտեմբերի 15-ին: Լեոն Հարթը կշռում է 79.3, Իբրահիմ Ցուրովը՝ 77 կգ:

Կիսածանր քաշային կարգում IBO Continental չեմպիոնական գոտու հաղթող, Գերմանիայում հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Լեոն Հարթը դեկտեմբերի 15-ին կանցկացնի 21-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում: Նախորդ 20 մենամարտերում 29-ամյա բռնցքամարտիկը տարել է 17 հաղթանակ (12-ը նոկաուտով) եւ կրել 3 պարտություն:

Իբրահիմ Ցուրովը WBC Asia-ի չեմպիոնն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում