23:02  +04,  14 դեկտեմբերի, 2018

Միհրան Հարությունյանի երկրորդ հաղթանակը MMА-ում

Ռուսաստանի Սամարա քաղաքում դեկտեմբերի 14-ին կայացած «Битва на Волге» մրցաշարում օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը MMA-ում (խառը մենամարտեր) անցկացրեց երկրորդ մենամարտը եւ տարավ երկրորդ հաղթանակը: Նրա մրցակիցը Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Պերեպեչինն էր: 

Առաջին ռաունդի նախավերջին վայրկյանին մրցավարը դադարեցրեց մենամարտը: Միհրան Հարությունյանը հաղթանակ տարավ տեխնիկական նոկդաունով: Հայ մարզիկը հաղթանակը նվիրել է Ազնավուրի հիշատակին:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոնը MMA-ում նորամուտը նշել էր այս տարվա մայիսին՝ Ռոստովում կայացած մրցաշարում հաղթելով իրանցի Ալի Յուսեֆիին:

29-ամյա Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է 2016թ. Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել  սերբ Դավոր Շտեֆանեկին։ Դրանից հետո հայ ըմբիշը մի քանի վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում, Լեհաստանում եւ Մոսկվայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ