02:49  ,  14 դեկտեմբերի, 2018

«Արսենալ» - «Ղարաբաղ». Արցախի դրոշով եւ շապիկին Մոնթեի պատկերով երկրպագուն ներխուժել է խաղադաշտ (ֆոտո)

Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի «Արսենալ» - «Ղարաբաղ» հանդիպման ժամանակ Արցախի դրոշով եւ շապիկին Մոնթե Մելքոնյան պատկերով երկրպագուն ներխուժել է «Էմիրեյթս» ստադիոնի խաղադաշտ: Անվտանգության աշխատակիցները նրան ամիջապես հեռացրել են խաղադաշտից:

Հիշեցնենք, որ ադրբեջանական թիմը Լոնդոնում պարտվել է 0:1 հաշվով: «Արսենալի» միակ գոլը խփել է ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» պահեստայինների թվում էր եւ չմասնակցեց խաղին:

«Արսենալը» խմբում գրավեց առաջին տեղը եւ պայքարը կշարունակի 1/16 եզրափակիչում: «Ղարաբաղը» չի հաղթահարել խմբային փուլի արգելքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում