16:07  ,  12 դեկտեմբերի, 2018

Պաշտոնական. «Մանչեսթեր Սիթին» պայմանագիր է կնքել ամերիկացի դարպասապահի հետ

MLS-ում հանդես եկող «Կոլամբուս Կրյուի» դարպասապահ Զակարի Ստեֆենը պայմանագիր է կնքել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ, հայտնում է ամերիկյան ակումբի կայքը:

23-ամյա ամերիկացին Անգլիայի չեմպիոնին կմիանա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Նշվում է, որ տրանսֆերը ռեկորդային կլինի MLS-ում հանդես եկող դարպասապահի համար:

MLS-ի ավարտված մրցաշրջանում Ստեֆենը մասնակցել է 32 խաղերի, որոնցից 11-ում գոլ բաց չի թողել: «Կոլամբուսը» բաց էր թողել 42 գոլ եւ հասել մինչեւ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել էր «Նյու Յորք Ռեդ Բուլզին»:

Զակարի Ստեֆենը 6 հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի ազգային հավաքականի կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում