18:46  ,  11 դեկտեմբերի, 2018

Դավիդ Սիլվան երեք շաբաթ չի օգնի «Մանչեսթեր Սիթիին»

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան երեք շաբաթ չի կարողանա դուրս գալ խաղադաշտ, հաղորդում է Sky Sports-ը: 32-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է մկանային վնասվածք:

Նա բաց կթողնի Անգլիայի առաջնությունում «Էվերտոնի», «Լեսթեր Սիթիի», «Քրիսթալ Փելասի» եւ «Սաութհեմփթոնի» դեմ հանդիպումները, գերմանական «Հոֆենհայմի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին հանդիպումը եւ «Լեսթեր Սիթիի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության հանդիպումը:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Դավիդ Սիլվան մասնակցել է 14 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում