18:16  ,  11 դեկտեմբերի, 2018

«Բարսելոնան» մտադիր չէ վաճառել Ուսման Դեմբելեին

«Բարսելոնան» մտադիր չէ վաճառել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեին, թեեւ ֆուտբոլիստը կարգապահության հետ կապված խնդիրներ ունի, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Կատալոնական ակումբի մարզչական շտաբում հույս ունեն, որ 21-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի երկրորդ շրջանում, վճռական հանդիպումներում մեծ օգուտ կտա:

Ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն «Բարսելոնայի» հետ մասնակցել է 19 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում:

Դեմբելեն 2017թ. ամռանն է տեղափոխվել «Բարսելոնա» Դորտմունդի «Բորուսիայից» 105 միլիոն եվրոյով։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում