17:14  ,  9 դեկտեմբերի, 2018

Մեսին գնել է 15 միլիոն դոլարանոց ինքնաթիռ (ֆոտո)

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին գնել է ինքնաթիռ, հաղորդում է Doble Amarilla-ն:

2004 թվականի արտադրության Gulfstream V ինքնաթիռի համար 31-ամյա ֆուտբոլիստը վճարել է 15 միլիոն դոլար:

Ինքնաթիռն ունի 16 նստարան, որոնք կարող են վերածվել 8 մահճակալի: Աստիճանների վրա գրված են Մեսիի ընտանիքի անդամների անունները:

Ենթադրվում է, որ Մեսին ինքնաթիռը գնել է Արգենտինա ուղեւորությունների համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում