17:16  ,  6 դեկտեմբերի, 2018

Սերենա Ուիլյամսի պարը բռնցքամարտի դահլիճում

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը շարունակում է պատրաստվել նոր մրցաշրջանին:

Աշխարհի նախկին առաջին ռակետն Ինստագրամում հրապարակել է տեսանյութ, որում պարում է բռնցքամարտի մարզում անցկացնող ամերիկացի թենիսիստ Ֆրենսիս Տաիֆոյի ֆոնին:

Այս մրցաշրջանում 37-ամյա Սերենան անցկացրել է 24 մրցախաղ, որոնցից 18-ում հաղթել է: Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դարսակարգման ցուցակում նա 16-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում