10:19  ,  4 դեկտեմբերի, 2018

Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանը հաջորդ մենամարտերը կանցկացնեն դեկտեմբերի 15-ին

Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում դեկտեմբերի 15-ին կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում ռինգ դուրս կգան նաեւ Հայաստանը ներկայացնող Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանը, որոնք կմրցեն Ուզբեկստանի ներկայացուցիչների հետ, փոխանցում է Punch Boxing Armenia-ի մամուլի ծառայությունը:

Ավագյանն իր 10-րդ մենամարտում ուժերը կչափի Բեկսուլթան Ռաուշանովի հետ, իսկ Աբգարյանի մրցակիցը կլինի Շահզոդբեկ Շարոբիդինովը: Այս մենամարարտը 12-րդը կլինի Աբգարյանի համար: Նախորդ բոլոր մենամարտերում հայ բռնցքամարտիկները պարտություն չեն կրել: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում