Փողոցային բասկետբոլը կարող է ընդգրկվել 2016թ. Օլիմպիական խաղերի ծրագրում։ Հարցի շուրջ բանակցում են Միջազգային օլիմպիական կոմիտեն, Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան եւ Ռիո-2016-ի կազմկոմիտեն։
«Սովորական վոլեյբոլից բացի Խաղերի ծրագրում կա նաեւ լողափնյա վոլեյբոլը։ Մենք ՄՕԿ-ի հետ ցանկանում ենք, որպեսզի բասկետբոլիստները մրցեն նաեւ այլ մրցաձեւում»,- Բասկետբոլի միազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Պատրիկ Բաումանը, փոխանցում է ESPN-ը։
Հիշեցնենք, որ փողոցային բասկետբոլի կանոններով թիմում ընդգրկված են երեք խաղացողներ, իսկ խաղահրապարակում մեկ օղակ է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում