Whoscored.com-ը ներկայացրել է Անգլիայի առաջնության 13-րդ տուրի վիճակագրական տվյալները:
Պրեմյեր լիգայի նախորդ տուրում ամենաշատ հարված կատարել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Բորնմութի» դեմ արտագնա խաղում Հայաստանի հավաքականի ավագը կատարել է 7 հարված, որոնցից միայն մեկն է ստացվել դիպուկ:
Հիշեցնենք, որ «Բորնմութի» դեմ խաղում «Արսենալը» հաղթել էր 2:1 հաշվով, Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման: Անգլիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 10 խաղի եւ դարձել 2 գոլի հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում