Հենրիխ Մխիթարյանն ամենաշատն է հարվածել Պրեմյեր լիգայի նախորդ տուրում

17:10   30 նոյեմբերի, 2018

Whoscored.com-ը ներկայացրել է Անգլիայի առաջնության 13-րդ տուրի վիճակագրական տվյալները:

Պրեմյեր լիգայի նախորդ տուրում ամենաշատ հարված կատարել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Բորնմութի» դեմ արտագնա խաղում Հայաստանի հավաքականի ավագը կատարել է 7 հարված, որոնցից միայն մեկն է ստացվել դիպուկ:

Հիշեցնենք, որ «Բորնմութի» դեմ խաղում «Արսենալը» հաղթել էր 2:1 հաշվով, Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման: Անգլիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 10 խաղի եւ դարձել 2 գոլի հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։