Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին նշել է հիմնական պատճը, որի շնորհիվ փոխել է որոշումը եւ ամռանը չի հեռանա կատալոնական ակումբից։
«Սկզբում ես զգում էի պատասխանատվություն եւ կարծում էի, որ ավելի լավ է մի կողմ քաշվել։ Բայց անցան ամիսներ եւ հիմա վստահություն եմ զգում։ Զգում եմ ակումբի, նախագահի, մարզական տնօրենի եւ խաղացողների վստայությունը։ Դա հիմնավոր պատճառ է»,- Չավիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Չավին հունվարին էր հայտարարել, որ հունիսին կլքի պաշտոնը, սակայն անցած շաբաթ հայտնի էր դարձել, որ ակումբի ղեկավարությունը նրան համոզել է շարունակել աշխատանքը։ Չավիի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում