19:47  ,  21 նոյեմբերի, 2018

Յուրա Մովսիսյանն ու Իկեր Կասիլյասը կարող են դառնալ ակումբակիցներ

Ամերիկան «Չիկագո Ֆայրը» հետաքրքրված է պորտուգալական «Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասի ծառայություններով, հաղորդում է AS-ը:

Հյուսիսամերիկյան MLS-ը ներկայացնող ակումբը նոր դարպասապահի կարիք ունի եւ առաջնահերթային տարբերակ է համարում Կասիլյասին, որի պայմանագիրը «Պորտուի» հետ նախատեսված է մինչեւ 2019թ. հունիս:

Հիշեցնենք, որ «Չիկագո Ֆայրում» է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում