Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հետաքրքրված է իսպանական «Վիլյառեալի» կիսապաշտպան Պաբլո Ֆորնալսի ծառայություններով, հաղորդում է Football Espana-ն:
22-ամյա Ֆորնալսը դիտարկվում է փոխարինող ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսիին, որը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ: Այն նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը:
«Արսենալը» պատրաստ է իսպանացի ֆուտբոլիստի համար վճարել 20 միլիոն եվրո, թեեւ նրա պայմանագրով տրանսֆերային գին է սահմանված 30 միլիոն եվրո:
Ֆորնալսը «Վիլյառեալ» է տեղափոխվել 2017թ. ամռանը «Մալագայից» 12 միլիոն եվրոյով: Նրա պայմանագիրն իսպանական թիմի հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ֆորնալսը մասնակցել է 12 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում