Օլիմպիական խաղերի պաշտոնական դրոշը տեղափոխվել է Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաք, որտեղ 2016թ. կանցկացվեն 31-րդ Օլիմպիական խաղերը, հաղորդում է BBC-ն:
Դրոշը Ռիո դե Ժանեյրո է տարել քաղաքապետ Էդուարդո Պաեսը, որը բրազիլացի մարզիկների հետ ժամանել է Լոնդոնից: Դրոշը Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետին հանձնվել էր Լոնդոնի Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողության ժամանակ:
Հիշեցնենք, որ Լոնդոնի Խաղերում Բրազիլիայի ներկայացուցիչները նվաճեցին երեք ոսկե, 5 արծաթե եւ 9 բրոնզե մեդալ՝ ընդհանուր հաշվարկում զբաղեցնելով 22-րդ տեղը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի
20:04 , 6 հոկտեմբերի
19:11 , 6 հոկտեմբերի
18:43 , 6 հոկտեմբերի
17:03 , 6 հոկտեմբերի