10:08 14 օգոստոսի, 2012Օլիմպիական խաղերի պաշտոնական դրոշը տեղափոխվել է Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաք, որտեղ 2016թ. կանցկացվեն 31-րդ Օլիմպիական խաղերը, հաղորդում է BBC-ն:
Դրոշը Ռիո դե Ժանեյրո է տարել քաղաքապետ Էդուարդո Պաեսը, որը բրազիլացի մարզիկների հետ ժամանել է Լոնդոնից: Դրոշը Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետին հանձնվել էր Լոնդոնի Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողության ժամանակ:
Հիշեցնենք, որ Լոնդոնի Խաղերում Բրազիլիայի ներկայացուցիչները նվաճեցին երեք ոսկե, 5 արծաթե եւ 9 բրոնզե մեդալ՝ ընդհանուր հաշվարկում զբաղեցնելով 22-րդ տեղը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.