09:51  ,  14 օգոստոսի, 2012

Մեծ Բրիտանիայի հավաքականը չի մասնակցի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին

Ֆուտբոլի տղամարդկանց Մեծ Բրիտանիայի հավաքականը չի մասնակցի 2016թ. Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք 31-րդ Օլիմպիական խաղերին, հայտարարել է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ալեքս Հորնը:

«Ֆուտբոլի տղամարդկանց Մեծ Բրիտանիայի միասնական հավաքականը չի մասնակցի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին: Հնարավոր է, որ բրիտանական թիմերը հանդես կգան ինչպես ՖԻՖԱ-ի մրցաշարերում: Անգլիան, Ուելսը, Շոտլանդիան եւ Հյուսիսային Իռլանդիան կներկայանան առանձին թիմերով: Կանանց հավաքականն անփոփոխ կմնա»,- Հորնի խոսքը փոխանցում է The Guardian-ը:

Հիշեցնենք, որ Լոնդոնի խաղերում Մեծ Բրիտանիայի թիմը հասավ մինչեւ քառորդ եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեց բրոնզե մեդալ նվաճած Հարավային Կորեայի հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում