09:51 14 օգոստոսի, 2012Ֆուտբոլի տղամարդկանց Մեծ Բրիտանիայի հավաքականը չի մասնակցի 2016թ. Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք 31-րդ Օլիմպիական խաղերին, հայտարարել է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ալեքս Հորնը:
«Ֆուտբոլի տղամարդկանց Մեծ Բրիտանիայի միասնական հավաքականը չի մասնակցի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին: Հնարավոր է, որ բրիտանական թիմերը հանդես կգան ինչպես ՖԻՖԱ-ի մրցաշարերում: Անգլիան, Ուելսը, Շոտլանդիան եւ Հյուսիսային Իռլանդիան կներկայանան առանձին թիմերով: Կանանց հավաքականն անփոփոխ կմնա»,- Հորնի խոսքը փոխանցում է The Guardian-ը:
Հիշեցնենք, որ Լոնդոնի խաղերում Մեծ Բրիտանիայի թիմը հասավ մինչեւ քառորդ եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեց բրոնզե մեդալ նվաճած Հարավային Կորեայի հավաքականին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.