22:51  ,  19 նոյեմբերի, 2018

Ազգերի լիգա. Վրաստանը՝ խմբի հաղթող

Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականը պայքարը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի D դիվիզիոնի առաջին խմբում ավարտեց առաջին տեղում: Վրացիները երկու տուր առաջ ապահովել էին փլեյ-օֆֆի ուղեգիր եւ կշարունակեն պայքարը 2020թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգրի համար:

Վերջին տուրում Վրաստանի հավաքականը տանը 2:1 հաշվով պարտության մատնեց Ղազախստանի թիմին եւ 16 միավորով գրավեց առաջին տեղը: 

Վրաստանի հավաքականը նվաճեց նաեւ C դիվիզիոնի ուղեգիր: Եթե Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում վրացիները չնվաճեն եզրափակիչ մրցաշարի ուղեգիր, 2020թ. մարտին անցումային հանդիպումներում Ազգերի լիգայի D դիվիզիոնի մյուս երեք ուժեղագույնների հետ կվիճարկեն եզրափակիչ մրցաշարի մեկ ուղեգիր:

դիվիզիոն

Առաջին խումբ

Վրաստան - Ղազախստան՝ 2:1

Գեորգի Մերեբաշվիլի, 59, Գեորգի Չակվետաձե, 83 - Օրալխան Օմիրտաեւ, 90

Անդորրա - Լատվիա՝ 0:0

Հեռացում՝ Վալերիս Սաբալա (Լատվիա), 38

Մրցաշարային դրություն. Վրաստան՝ 16 միավոր, Ղազախստան՝ 6, Լատվիա՝ 4, Անդորրա՝ 4:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում