17:44  ,  19 նոյեմբերի, 2018

Աֆրիկայի Գավաթի խաղում ֆուտբոլային դաշտը վերածվել է «լողավազանի»

Ֆուտբոլի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ու Կոնգոյի հավաքականների միջեւ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ընտրական խաղը դադարեցվել է հորդառատ անձրեւի հետեւանքով: Հանդիպման վերջնամասում մրցավարը թիմերին հանդերձարան է տարել, քանի որ խաղադաշտն ամբողջովին հայտնվել էր ջրի մեջ: Երբ անձրեւը դադարել է, թիմերը վերադարձել են խաղադաշտ եւ շարունակել հանդիպումը: Այդ խաղն ավարտվել է 1:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում