00:33  ,  17 նոյեմբերի, 2018

Ազգերի լիգա. Ջիբրալթար - Հայաստան՝ 1:1 (առաջին խաղակեսից հետո)

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ հյուրընկալվել է Ջիբրալթարի թիմին: Առաջին խաղակեսում կողմերը մեկական գոլ են փոխանակել:

Դաշտի տերերն արդեն 10-րդ րոպեին բացեցին հանդիպման հաշիվը: Հայաստանի հավաքականում սխալվեց Ռումյան Հովսեփյանը եւ Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասը գրավեց Անդրե Տժեյ Դե Բարը:

27-րդ րոպեին Հայաստանի հավաքականը կարողացավ հավասարեցնել հաշիվը: Աչքի ընկավ հարձակվող Յուրա Մովսիսյանը, որն օգտագործեց Գեւորգ Ղազարյանի հեռվից կատարած փոխանցումից հետո Արթուր Քարտաշյանի կարճ փոխանցումը:

Հայաստանի հավաքականը հսկայական տարածքային առավելություն ունի՝ գնդակի վերահսկողությունը 74 տոկոս է:

Ընդմիջում է:

Խաղը տեղի է ունենում Ջիբրալթարի «Վիկտորիա» ստադիոնում, որը օդանավակայանի անմիջապես հարեւանությամբ է ու հյուրընկալում է 5 հազար հանդիսական: Խաղը սպասարկում է Նորվեգիան ներկայացնող մրցավարական բրիգադը՝ Կայ Էրիկ Սթինի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ  Երեւանում կայացած առաջին շրջանի խաղում Ջիբրալթարի հավաքականը հաղթել էր նվազագույն հաշվով՝ տանելով իր պատմության առաջին հաղթանակը պաշտոնական խաղերում:

Ազգերի լիգայի D դիվիզիոնի չորրորդ խմբի չորրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մակեդոնիայի հավաքականը, որը հավաքել է 9 միավոր: Հայաստանի ու Ջիբրալթարի հավաքականներն ունեն 6-ական միավոր, իսկ Լիխտենշտեյնը՝ 3: Հաջորդ փուլի ուղեգիր է նվաճում միայն խմբի հաղթողը:

Ազգերի լիգա, D դիվիզիոն, չորրորդ խումբ, 5-րդ տուր

Ջիբրալթար – Հայաստան՝ 1:1 (առաջին խաղակես)

Անդրե Տժեյ Դե Բար, 10 – Յուրա Մովսիսյան, 27

Հայաստան. Արամ Հայրապետյան, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Արթուր Քարտաշյան, Գագիկ Դաղբաշյան, Արտակ Գրիգորյան, Ռումյան Հովսեփյան, Սարգիս Ադամյան, Գեւորգ Ղազարյան, Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան:

Փոխարինողներ. Արսեն Բեգլարյան, Հենրի Ավագյան, Հովհաննես Համբարձումյան, Նարեկ Պետրոսյան, Արտյոմ Խաչատուրով, Տարոն Ոսկանյան, Էդգար Մալաքյան, Ալիկ Առաքելյան, Գոռ Մալաքյան, Ալեքսանդր Կարապետյան, Լեւոն Հայրապետյան: 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում