19:28  ,  14 նոյեմբերի, 2018

Երեւան. Պորտուգալիայի հավաքականն ուժեղ էր Գերմանիայի թիմից

Երեւանում մեկնարկած մինչեւ 19 տարեկանների միջազգային մրցաշարում ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել է Գերմանիայի Մ–19 թիին։ Հանդիպումը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։ Միակ գոլը խփել է Պեդրու Նետուն։

Հիշեցնենք, որ Հայաստանի Մ–19 թիմը 0։4 հաշվով պարտվել էր հոլանդացիներին։

2019թ. Հայաստանում կայանալիք Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի նախապատրաստության շրջանակներում անցկացվող մրցաշարը կավարտվի նոյեմբերի 20-ին:

Մրցաշարի խաղացանկը

Երկրորդ տուր

17.11.18 Հայաստան - Պորտուգալիա, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ՝ 14:00

17.11.18 Հոլանդիա - Գերմանիա, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն՝ 17:00

Երրորդ տուր

19.11.18 Հայաստան - Գերմանիա, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ՝ 14:00

20.11.18 Պորտուգալիա - Հոլանդիա, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն՝ 17:00

Ֆոտո՝ ՀՖՖ

Միջազգային ընկերական մրցաշար, Երեւան

Գերմանիա Մ-19 - Պորտուգալիա Մ-19 0։1

Պեդրու Նետու, 57

Գերմանիայի Մ-19 հավաքական

1․ Լուկա Պլոգման, 2․ Ջորդան Լուի Բեյեր (22․ Անդրիկո Սմոլինսկի, 68), 3․ Ալեքսանդեր Լունգվից, 5․ Խոսե Էնրիկե Ռիոս Ալոնսո, 6․ Ժան-Մանուել Մբոմ (13․ Էրիկ Հոթման, 94), 7․ Ջոն Յեբոա (14․ Չարլզ-Յեսայա Հերման, 68), 8․ Դավիդ Յոնաս (16․ Սամուել Լենգլե, 46) 9․ Յան-Ֆիտե Արպ (ա), 10․ Նիկոլաս Կուն, 11․ Ջոնաթան Բուրկարդտ (17․ Դենիս Յաստրժեմբսկի, 81), 15․ Մաքսիմիլիան Բաուեր (18․ Պատրիկ Սուսեկ, 81)։

Պահեստայիններ՝ 4․ Օրել Յան Բիսեք, 12․ Յուլիան Կրալ, 19․ Ֆիլիպ Դավիդ Լենարթ, 20․ Ստանիսից Յոսիպ, 21․ Ջոշա Վագնոման, 23․ Մարիան Պրինց։

Գլխավոր մարզիչ՝ Գույդո Շտրեյխսբիր

Պորտուգալիայի Մ-19 հավաքական

1․ Կելտոն Բիայի, 3․ Պեդրո Ալվարո (ա), 4․ Գոնսալո Լորեյրո, 5․ Նունո  Տավարեշ, 6․ Դիոգո Կապիտաո, 7․ Պեդրու Նետու (8․ Տիագո Դանտաշ, 87), 10․Բերնարդո Սոուզա (16․ Դանիել Սիլվա, 75), 11․ Ռաֆայել Կամաչո (9․ Լուիշ Լոպեշ, 87), 14․ Թոմաշ Տավարեշ, 15․ Վիտոր Ֆերեյրա (17. Ռոդրիգո Ֆերնանդեշ, 87), 20․ Տիագո Ռոգրիգեշ (18․ Ժոաո Մարիո, 71):

Պահեստայիններ՝ 2․ Ժոաո Կոշտա, 12․ Ժոաո Վալիդո, 13․ Գոնսալու Կարդոսո, 19․ Դիոգո Բրաշ։

Գլխավոր մարզիչ՝ Ֆիլիպե Ռամոս

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում