Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը երրորդ տեղը գրավեց Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացվող կայծակնային խաղի Tata Steel Chess India մրցաշարում՝ 18 հնարավորից վաստակելով 12 միավոր։ Նա 2 միավոր առաջ անցավ ամերիկացի Ուեսլի Սոյից։
Հաղթողի կոչումը թայ–բրեյքում վիճարկում են ամերիկացի Հիկարու Նակամուրան եւ հնդիկ Վիշվանաթան Անանդը, որոնք վաստակել են 12.5–ական միավոր։
Երկրորդ օրը Արոնյանը հաղթել է ադրբեջնացի Շաքրիյար Մամեդյարովին, հնդիկներ Վիդիտին, Ռամեշբաբու Պրագնանանդհային, Պենտալա Հարիկրիշնային, ոչ ոքի է խաղացել Նակամուրայի եւ Սոյի, հնդիկ Սուրիա Գանգուլիի, Անանդի, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ։
Հիշեցնենք, որ արագ շախմատի մրցաշարում Արոնյանը գրավել էր երկրորդ տեղը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում