@Cristiano - better with his feet
— ATP World Tour (@ATPWorldTour) November 12, 2018
You can watch the #NittoATPFinals on @TennisTV pic.twitter.com/KChYu4Sy6j
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Լոնդոնում անցկացվող ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարի խմբային փուլի առաջին տուրում 6:4, 6:3 հաշվով հաղթել է ամերիկացի Ջոն Իզներին: Մրցախաղը տեւել է 1 ժամ 14 րոպե:
Մրցախաղին ներկա է եղել նաեւ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը դրվագներից մեկում փորձել է որսալ գնդակը:
Այս խմբի մյուս խաղում գերմանացի Ալեքսանդր Զվերեւը 2 սեթում ուժեղ է գտնվել խորվաթ Մարին Չիլիչից՝ 7:6, 7:6:
8 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ ունեցող մրցաշարը կավարտվի նոյեմբերի 18-ին: Նախորդ տարի ATP-ի ամփոփիչ մրցաշարում հաղթել էր բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը, որը եզրափակիչում ուժեղ էր գտնվել բելգիացի Դավիդ Գոֆենից:
@Cristiano in the house #CR7 @juventusfc #NittoATPFinals pic.twitter.com/3UnnBIHDWS
— ATP World Tour (@ATPWorldTour) November 12, 2018
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում