Ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) եւ փոխչեմպիոն Գոռ Մինասյանը (+109 կգ) Փաշիկ Ալավերդյանի գլխավորած թիմի հետ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադից վերադարձան Հայաստան, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
«Զվարթնոց» օդանավակայանում Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոններին սպասում էին մեծ շուքով: «Զվարթնոցի» ժամանման սրահում իսկական տոն էր, ծանրամարտի Հայաստանի հավաքականի երկրպագուները տոնում էին 8 տարվա դադարից հետո աշխարհի առաջնության ոսկե մեդալը:
Սիմոն Մարտիրոսյանի հաղթանակը մեծ ոգեւորություն էր բերել նրա ծննդավայր Էջմիածնի Հայկաշեն գյուղում: Օդանավակայանի սպասասրահում հայկաշենցիները զուռնա-դհոլով, փուչիկներով, պաստառներով սպասում էին չեմպիոնի դուրս գալուն: Հավաքվածների մեջ, սակայն, ամենահուզվածը Սիմոնի ծնողներն էին:
Հայ ծանրորդներին դիմավորելու էին եկել նաեւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, մարզիկների ծնողները, բարեկամները, ընկերները եւ երկրպագուներ: Չեմպիոնին եւ փոխչեմպիոնին դափնեպսակները հանձնեց Գագիկ Ծառուկյանը: Մարզիկները չեմպիոններին վայել դիմավորման արժանացան: Ծանրորդները երկար ժամանակ չէին կարողանում լքել օդանավակայանը, քանի որ հավաքվածներից շատերը ցանկանում էր լուսանկարվել եւ ինքնագիր ստանալ նրանցից:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը վարկանիշային էր Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում Աշխաբադում հանդես եկան նաեւ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) եւ Հակոբ Մկրտչյանը (89 կգ), որոնք մեդալ չնվաճեցին երկամարտում: Հակոբ Մկրտչյանը զբաղեցրեց 7-րդ տեղը եւ փոքր արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում, իսկ Անդրանիկ Կարապետյանը զրո ստացավ պոկում վարժությունում:
Կանանց Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը մասնակեցին Իզաբելա Յայլյանը (59 կգ), Լիանա Գյուրջյանը (71 կգ), Տաթեւ Հակոբյանը (81 կգ) եւ Արփինե Դալալյանը (+87 կգ):
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

87 կգ):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:47 , 7 հոկտեմբերի
21:07 , 7 հոկտեմբերի
18:02 , 7 հոկտեմբերի
17:18 , 7 հոկտեմբերի 
09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի