12:23 12 նոյեմբերի, 2018Ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) եւ փոխչեմպիոն Գոռ Մինասյանը (+109 կգ) Փաշիկ Ալավերդյանի գլխավորած թիմի հետ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադից վերադարձան Հայաստան, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
«Զվարթնոց» օդանավակայանում Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոններին սպասում էին մեծ շուքով: «Զվարթնոցի» ժամանման սրահում իսկական տոն էր, ծանրամարտի Հայաստանի հավաքականի երկրպագուները տոնում էին 8 տարվա դադարից հետո աշխարհի առաջնության ոսկե մեդալը:
Սիմոն Մարտիրոսյանի հաղթանակը մեծ ոգեւորություն էր բերել նրա ծննդավայր Էջմիածնի Հայկաշեն գյուղում: Օդանավակայանի սպասասրահում հայկաշենցիները զուռնա-դհոլով, փուչիկներով, պաստառներով սպասում էին չեմպիոնի դուրս գալուն: Հավաքվածների մեջ, սակայն, ամենահուզվածը Սիմոնի ծնողներն էին:
Հայ ծանրորդներին դիմավորելու էին եկել նաեւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, մարզիկների ծնողները, բարեկամները, ընկերները եւ երկրպագուներ: Չեմպիոնին եւ փոխչեմպիոնին դափնեպսակները հանձնեց Գագիկ Ծառուկյանը: Մարզիկները չեմպիոններին վայել դիմավորման արժանացան: Ծանրորդները երկար ժամանակ չէին կարողանում լքել օդանավակայանը, քանի որ հավաքվածներից շատերը ցանկանում էր լուսանկարվել եւ ինքնագիր ստանալ նրանցից:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը վարկանիշային էր Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում Աշխաբադում հանդես եկան նաեւ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) եւ Հակոբ Մկրտչյանը (89 կգ), որոնք մեդալ չնվաճեցին երկամարտում: Հակոբ Մկրտչյանը զբաղեցրեց 7-րդ տեղը եւ փոքր արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում, իսկ Անդրանիկ Կարապետյանը զրո ստացավ պոկում վարժությունում:
Կանանց Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը մասնակեցին Իզաբելա Յայլյանը (59 կգ), Լիանա Գյուրջյանը (71 կգ), Տաթեւ Հակոբյանը (81 կգ) եւ Արփինե Դալալյանը (+87 կգ):
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

87 կգ):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.