11:30  ,  9 նոյեմբերի, 2018

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում:

Հայաստանի հավաքականի ավագը կատարել է մեկ հարված, որից հետո գնդակն ընթացել է դեպի դարպասը: Մխիթարյանի 50 փոխանցումներից թիմակիցներին հասել է 88 տոկոսը: 29-ամյա կիսապաշտպանը կատարել է 2 առանցքային փոխանցում, մեկ անգամ հաղթել օդային մենապայքարում, 2 անգամ խլել գնդակը ու 3 անգամ կասեցրել մրցակցի փոխանցումը: Հենրիխը կանոնները խախտել է մեկ անգամ, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը կանոնները խախտել է 2 դրվագներում: Արդյունքում՝ նա ստացել է 7.48 գնահատականը եւ ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Հիշեցնենք, որ «Արսենալի» խաղադաշտում կայացած խաղն ավարտվել էր 0:0 hաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման: Այդ ոչ ոքիից հետո անգլիական ակումբը ժամանակից շուտ ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս