11:30 9 նոյեմբերի, 2018Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում:
Հայաստանի հավաքականի ավագը կատարել է մեկ հարված, որից հետո գնդակն ընթացել է դեպի դարպասը: Մխիթարյանի 50 փոխանցումներից թիմակիցներին հասել է 88 տոկոսը: 29-ամյա կիսապաշտպանը կատարել է 2 առանցքային փոխանցում, մեկ անգամ հաղթել օդային մենապայքարում, 2 անգամ խլել գնդակը ու 3 անգամ կասեցրել մրցակցի փոխանցումը: Հենրիխը կանոնները խախտել է մեկ անգամ, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը կանոնները խախտել է 2 դրվագներում: Արդյունքում՝ նա ստացել է 7.48 գնահատականը եւ ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ «Արսենալի» խաղադաշտում կայացած խաղն ավարտվել էր 0:0 hաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման: Այդ ոչ ոքիից հետո անգլիական ակումբը ժամանակից շուտ ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.