01:56  +04,  8 նոյեմբերի, 2018

ՉԼ. «Մանչեսթեր Սիթին» ու «Ռեալը» հաղթեցին խոշոր հաշվով, «Մանչեսթեր Յունայթեդը» կամային հաղթանակ տարավ Թուրինում (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում խմբային փուլում ավարտվեց չորրորդ տուրոը:

E խմբում «Բավարիան» տանը լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու դուբլի շնորհիվ 2:0 հաշվով հաղթեց հունական ԱԵԿ-ին եւ վաստակեց 10 միավոր եւ գործնականում ապահովեց տեղը փլեյ-օֆֆում:

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» F խմբում ընդունեց Դոնեցկի «Շախտյորից» եւ առավելության հասավ 6:0 հաշվով: Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն ունի 9 միավոր եւ խմբի առաջատարն է:

G խմբում Մադրիդի «Ռեալը» Չեխիայում 5:0 հաշվով պարտության մատնեց «Վիկտորիա Պլզենին» եւ առաջին տեղում է՝ 9 միավոր: Նույնքան միավոր ունի նաեւ իտալական «Ռոման», որը Մոսկվայում 2:1 հաշվով հաղթել էր ԲԿՄԱ-ին:

H խմբում ընդգրկված «Յուվենտուսն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» մրցեցին Թուրինում: Իտալիայի չեմպիոններն առջեւում էին հաշվի մեջ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլի շնորհիվ, սակայն վերջնամասում իսպանացի Խուան Մատայի գոլի եւ Բոնուչիի ինքնագոլի հետեւանքով պարտություն կրեցին 1:2 հաշվով: «Յուվենտուսը» 9 միավորով առաջատարն է, «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 7, «Վալենսիան»՝ 5 միավոր:

Չեմպիոնների լիգաչորրորդ տուր

E խումբ

«Բավարիա» (Գերմանիա) - ԱԵԿ (Հունաստան)՝ 2:0

Ռոբերտ Լեւանդովսկի, 31, 11մ, 71

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 1:1

Ժոնաս, 29 - Դուշան Տադիչ,61

Մրցաշարային դրություն. «Բավարիա»՝ 10 միավոր, «Այաքս»՝ 8, «Բենֆիկա»՝ 4, ԱԵԿ՝ 0:

F խումբ

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 6:0 (տեսանյութ)

Դավիդ Սիլվա, 13, Գաբրիել Ժեզուս, 24, 11մ, 72, 11մ, 90+2, Ռահիմ Ստերլինգ, 49, Ռիյադ Մահրեզ, 84

«Լիոն» (Ֆրանսիա) - «Հոֆենհայմ» (Գերմանիա)՝ 2:2

Նաբիլ Ֆեկիր, 19, Տանգայ Նդոմբելե Ալվարո, 28 – Անդրեյ Կրամարիչ, 65, Կադերաբեկ, 90+2

Հեռացում՝ Կասիմ Նուհու («Հոֆենհայմ»), 51, երկրորդ դեղին քարտ

Մրցաշարային դրություն. «Մանչեսթեր Սիթի»՝ 9, «Լիոն»՝ 6, «Հոֆենհայմ»՝ 3, «Շախտյոր»՝ 2:

G խումբ

«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 0:5 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 20, 37, Կազեմիրո, 23, Գարեթ Բեյլ, 40, Տոնի Կրոս, 67

ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Ռոմա» (Իտալիա)՝ 1:2 (տեսանյութ), (ավարտված)

Արնոր Սիգուրդսոն, 51 – Կոստաս Մանոլաս, 4, Լորենցո Պելեգրինի, 59

Հեռացում՝ Հյորդուր Մագնուսոն (ԲԿՄԱ), 56, երկրորդ դեղին քարտ

Մրցաշարային դրություն. «Ռեալ»՝ 9, «Ռոմա»՝ 9, ԲԿՄԱ՝ 4, «Վիկտորիա Պլզեն»՝ 1:

H խումբ

«Յուվենտուս» (Իտալիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 1:2 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 65 – Խուան Մատա, 86, Բոնուչի, 90, ինքնագոլ

«Վալենսիա» (Իսպանիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 3:1 (տեսանյութ), (ավարտված)

Սանտյագո Լորենսո, 14, 42, Կարլոս Սոլեր, 56 – Ռոժեր Ասալե, 37

Հեռացում՝ Սեկու Սանոգո («Յանգ Բոյզ»), 77

Մրցաշարային դրություն. «Յուվենտուս»՝ 9, «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 7, «Վալենսիա»՝ 5, «Յանգ Բոյզ»՝ 1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ