09:44  ,  6 նոյեմբերի, 2018

«Ինտեր» - «Բարսելոնա», «Նապոլի» - ՊՍԺ. Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում «Բարսելոնան» կհյուրընկալվի իտալական «Ինտերին»:

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում կատալոնական ակումբին, որի հաղթանակը գնահատում են 2.04 գործակցով: «Ինտերի» հաղթանակն ունի 3.80 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.70:

«Նապոլի» - ՊՍԺ խաղում իտալական ակումբի հաղթանակը ստացել է 2.90 գործակից, Ֆրանսիայի չեմպիոնինը՝ 2.37, իսկ ոչ ոքին 3.80:

Նոյեմբերի 5-ին կայանալիք 2 հանդիպումներն էլ կսկսվեն Երեւանի ժամանակով կեսգիշերին: Նախորդ տուրում «Բարսելոնան» «Ինտերին» հաղթել է 2:0 հաշվով, իսկ ՊՍԺ-ն ու «Նապոլին» բաժանվել են մարտական ոչ ոքիով՝ 2:2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում