01:39  ,  4 նոյեմբերի, 2018

«Տոտենհեմն» ուժեղ էր «Վուլվերհեմփթոնից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 11-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Վուլվերհեմփթոնին» եւ առավելության հասավ 3:2 հաշվով:

«Տոտենհեմը» 24 միավորով հավասարեց երրորդ տեղում գտնվող «Չելսիին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել: «Վուլվերհեմփթոնը» 15 միավորով 11-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Տոտենհեմ»՝ 2:3 (տեսանյութ)

Ռուբեն Նեւեշ, 68, 11մ, Ռաուլ Խիմենես, 79, 11մ – Էրիկ Լամելա, 27, Լուկաս Մոուրա, 30, Հարի Քեյն, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում