21:57  ,  27 հոկտեմբերի, 2018

Ռոնալդուի դուբլը կամային հաղթանակ բերեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

Իտալական A Սերիայի 10-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Էմպոլիի» նկատմամբ: Հյուրերից երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը գոլերից մեկը խփեց 11 մետրանոցից (տեսանյութ):

Իտալիայի ընթացիկ առաջնությունում 33-ամյա Ռոնալդուն խփել է 7 գոլ եւ երկրորդն է ռմբարկուների ցուցակում: Նա 2 գոլ է հետ «Ռոմայի» լեհ հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկից:

«Յուվենտուսը» միավորների քանակը հասցրեց 25-ի եւ 4 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Նապոլիից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր

«Էմպոլի» - «Յուվենտուս»՝ 1:2

Ֆրանչեսկո Կապուտո, 28 – Կրիշտիանու Ռոնալդու, 54 (11մ), 70

«Ատալանտա» - «Պարմա»՝ 3:0 (տեսանյութ)

Ռիկարդո Գագլիոլո, 55 (ինքնագոլ), Խոսե Պալոմինո, 71, Ջանլուկա Մանչինի, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում