19:52  ,  27 հոկտեմբերի, 2018

«Արարատ-Արմենիան» ու «Գանձասար-Կապանը» չպարզեցին հաղթողին

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 13-րդ տուրի երկրորդ խաղում «Արարատ-Արմենիան» եւ «Գանձասար-Կապանը» բաժանվեցին գոլազուրկ ոչ ոքիով: Հանդիպումը կայացավ Ավանի ֆուտբոլային ակադեմիայում:

5-րդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիան» ունի 16 միավոր, իսկ կապանցիները 10 միավորով 7-րդն են:

Հիշեցնենք, որ օրվա մյուս խաղում «Արարատը» եւ «Արցախը» հաղթողին չէին պարզել՝ 0:0

Հայաստանի առաջնություն, 13-րդ տուր

«Գանձասար-Կապան» - «Արարատ-Արմենիա»՝ 0:0

«Արարատ» - «Արցախ»՝ 0:0

Ֆոտո՝ «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով