00:55  ,  25 հոկտեմբերի, 2018

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնայի» հաղթանակը, ՊՍԺ-ի փրկությունն ու օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում հոկտեմբերի 24-ին անցկացվեցին երրորդ տուրի երկրորդ խաղային օրվա հանդիպումները:

B խմբում ընդգրկված «Բարսելոնան» առանց ձեռքի վնասվածքից վերականգնվող Լիոնել Մեսիի տանը 2:0 հաշվով հաղթեց իտալական «Ինտերին»: Խմբի մյուս խաղում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» հետ՝ հաղթանակը բաց թողնելով վերջնամասում:

C խմբում ֆրանսիական ՊՍԺ-ն 2:2 հաշվով ավարտեց իտալական «Նապոլիի» դեմ տնային խաղը՝ պարտությունից խուսափելով ավելացված ժամանակում, իսկ անգլիական «Լիվերպուլը» սեփական դաշտում 4 անպատասխան գնդակ ուղարկեց սերբական «Ցրվենա Զվեզդայի» դարպասը:

A խմբում Դորտմունդի «Բորուսիան» սեփական դաշտում 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ, իսկ «Մոնակոն» 1:1 հաշվով ավարտեց բելգիական «Բրյուգեի» դեմ արտագնա հանդիպումը:

D խմբում պորտուգալական «Պորտուն» Մոսկվայում 3:1 հաշվով ուժեղ գտնվեց Ռուսաստանի չեմպիոն «Լոկոմոտիվից», իսկ թուրքական «Գալաթասարայի» ու գերմանական «Շալկեի» միջեւ Ստամբուլում կայացած խաղում դարպասի գրավումներ չարձանագրվեցին:

Չեմպիոնների լիգա, երրորդ տուր

A խումբ

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)՝ 4:0 (տեսանյութ)

Ակսել Վիտցել, 38, Ռաֆայել Գերերո, 73, 89, Ջեյդոն Սանչո, 83

«Բրյուգե» (Բելգիա) - «Մոնակո» (Ֆրանսիայի առաջնություն)՝ 1:1 (տեսանյութ)

Ուեսլի, 39 – Մուսա Սիլա, 32

B խումբ

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Ինտեր» (Իտալիա)՝ 2:0 (տեսանյութ)

Ռաֆինյա, 32, Ժորդի Ալբա, 83

«ՊՍՎ Էյնդհովեն» (Հոլանդիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 2:2 (տեսանյութ)

Հիրվինգ Լոզանո, 30, Լյուկ Դե Յոնգ, 88 – Լուկաս Մոուրա, 39, Հարի Քեյն, 55

Հեռացում՝ Հուգո Լյորիս, 79 («Տոտենհեմ»)

C խումբ

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 2:2 (տեսանյութ)

Մարիո Ռուի, 61 (ինքնագոլ), Անխել Դի Մարիա, 90+3 Լորենցո Ինսինյե, 29, Դրիս Մերտենս, 77

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)՝ 4:0 (տեսանյութ)

Ռոբերտո Ֆիրմինո, 20, Մոհամեդ Սալահ, 45, 51 (11մ), Սադիո Մանե, 80

Չիրացված 11 մետրանոց՝ Սադիո Մանե, 76 («Լիվերպուլ»)

D խումբ

«Լոկոմոտիվ Մոսկվա» (Ռուսաստան) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 1:3

Անտոն Միրանչուկ, 38 – Մուսա Մարեգա, 26 (11մ), Հեկտոր Հերերա, 35, Խեսուս Կորոնա, 47

Հեռացում՝ Սոլոմոն Կվիրկվելիա, 76 («Լոկոմոտիվ»)

Չիրացված 11 մետրանոց՝ Մանուել Ֆերնանդես, 10 («Լոկոմոտիվ»)

«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Շալկե» (Գերմանիա)՝ 0:0 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում