01:07  ,  24 հոկտեմբերի, 2018

Isle of Man 2018. Արոնյանն ու Մելքումյանը առաջատարներից հետ են 1-ական միավոր

Բրիտանական Մեն կղզում անցկացվող Isle of Man մրցաշարի չորրորդ տուրից հետո Հայաստանի հավաքականի շախմատիստներ Լեւոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը վաստակել են 3-ական միավոր եւ բաժանում են 10-36-րդ տեղերը: Առաջատարներն են չինացի Հաո Վանը եւ Ադրբեջանի ներկայացուցիչ Արկադի Նայդիչը՝ 4-ական միավոր: Եվս 7 գրոսմայստերներ ունեն 3-ական միավոր:

Չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի էր խաղացել Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի հետ, Հրանտ Մելքումյանը սպիտակներով պարտության էր մատնել ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայային:

5-րդ տուրում Լեւոն Արոնյանը կխաղա բելառուս Վլադիսլավ Կովալյովի, Հրանտ Մելքումյանը՝ ամերիկացի Ուեսլի Սոի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում