20:54  ,  23 հոկտեմբերի, 2018

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ. «Ինտերը» երբեք չի հանձնվում

«Ինտերըն» ունի փայլուն բնավորություն եւ երբեք չի հանձնվում, ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն միլանյան ակումբի դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումից առաջ:

«Մենք խաղալու ենք մի թիմի դեմ, որն այժմ իր լավագույն վիճակի բարձրակետում է: Նախորդ մի քանի հանդիպումներում հաղթանակ է տարել վերջին րոպեներին խփած գոլերի շնորհիվ: Առաջատարների պայքարում 3 միավորը մեծ քայլ կլինի դեպի փլեյ-օֆֆ: Ափսոս, որ չենք ունենալու Մեսիի մասնակցությունը: Մենք շեշտը կդնենք կոլեկտիվ գործողությունների վրա: Ունենք ֆուտբոլիստներ, որոնք կարող ենք արդյունավետ խաղալ Մեսիի դիրքում: Բայց Լեոյի բացակայությունը կստիպի ինձ որոշակիորեն փոխել մարտավարությունը»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Բարսելոնա» - «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում