11:16  ,  23 հոկտեմբերի, 2018

Մանջուկիչը չի օգնի «Յուվենտուսին» Մանչեսթերում

Թուրինի «Յուվենտուսի» խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը չի կարողանա օգնել Իտալիայի չեմպիոններին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղում, որը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին Մանչեսթերում:

Ֆուտբոլիստը ոտնաթաթի վնասվածք է ստացել մարզման ժամանակ եւ բաց կթողնի մոտ երեք շաբաթ: Հանդիպումը բաց կթողնեն նաեւ «Յուվենտուսի» կիսապաշտպաններ Էմրե Ջանն ու Սամի Խեդիրան, հաղորդում է Goal.com-ը:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Յուվենտուս» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում