22:46  ,  22 հոկտեմբերի, 2018

Կարեն Խաչանովը կմասնակցի Աբու Դաբիի ցուցադրական մրցաշարին

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովն ընդգրկվել է Աբու Դաբիում անցկացվող ցուցադրական մրցաշարի մասնակիցների թվում, հաղորդում է MubadalaTennis-ը:

Ավանդական մրցաշարը կանցկացվի դեկտեմբերի 27-29-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աբու Դաբիի մրցաշարին մասնակցելու են նաեւ US Open-ի հաղթող Նովակ Ջոկովիչն ու «Ուիմբլդոնի» եզրափակիչի մասնակից Կեւին Անդերսոնը:

Հիշեցնենք, որ նախօրեին Կարեն Խաչանովը նվաճել էր Մոսկվայում ավարտված Կրեմլի գավաթի խաղարկության հաղթողի կոչումը: Դա մոսկվացի 22-ամյա թենիսիստի կարիերայի երրորդ տիտղոսն էր ATP շարքի մրցաշարերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում