20:42  ,  22 հոկտեմբերի, 2018

«Ալավեսի» մարզիչ. Մեր նպատակը Պրիմերայից դուրս չմնալն է

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության առաջատարների թվում գտնվող «Ալավեսի» գլխավոր մարզիչ Աբելարդո Ֆերնանդեսը պատմել է, թե որն են թիմի գլխավոր նպատակն այս մրցաշրջանում:

«Մեր նպատակը Պրիմերայից դուրս չմնալն է: Դժվար թե կարողանանք պահպանել այս դիրքը մրցաշարային աղյուսակում, սակայն ոչ մեկ չի կարող խանգարել մեզ վայելել այս պահը: Իհարկե, զարմանալի է, որ ունենք 17 միավոր: Մենք լավ ենք խաղում, սակայն կա նաեւ հաջողության գործոնը»,- մարզիչի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ Պրիմերայի 9-րդ տուրից հետո «Ալավեսն» ունի 17 միավոր եւ «Էսպանյոլի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Առաջատար «Բարսելոնան» հավաքել է մեկ միավոր ավելի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում