00:31  ,  22 հոկտեմբերի, 2018

«Ինտերը» հաղթեց «Միլանին» ավելացված ժամանակում Իկարդիի խփած գոլի շնորհիվ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 9-րդ տուրում տեղի ունեցավ միլանյան դերբին: «Ինտերն» ընդունեց «Միլանին»: Դաշտի տերերը հաղթանակ տարան ավելացված ժամանակ Մաուրո Իկարդիի խփած գոլի շնորհիվ՝ 1:0:

«Ինտերը» 19 միավորով բարձրացավ երրորդ տեղ եւ 1 միավոր առաջ անցավ չորրորդ տեղում ընթացող «Լացիոյից», որն այս տուրում հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել է «Պարմային»: «Միլանը» վաստակել է 12 միավոր եւ 12-րդն է:

Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր

«Ինտեր» - «Միլան»՝ 1:0 (տեսանյութ)

Մաուրո Իկարդի, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում