20:02  ,  19 հոկտեմբերի, 2018

Հայաստանը չորրորդ ոսկե մեդալն է նվաճել Թուրքիայում

Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող բազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճել է չորրորդ ոսկե մեդալը։

Հաջողության է հասել Խաչատուր Սարիբեկյանը, որը հաղթելով իր բոլոր մրցակիցներին, հռչակվել է աշխարհի չեմպիոն, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։

Ավելի վաղ, Անթալիայում ոսկե մեդալ էր նվաճել Հայաստանի ներկայացուցիչ Սերոբ Աբրահամյանը։

Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Դադիկյանը Անթալիայում ոսկե մեդալ էր նվաճել աշխարհի երիտասարդական առաջնության 90+ քաշային կարգում, իսկ հաշմանդամություն ունեցող մարզիկների պայքարում Խաչատուր Սարիբեկյանը հաջողության էր հասել մինչեւ 85 կգ քաշային կարգում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում